Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ի պա­տիվ Մա­րա­դո­նա­յի

Ի պա­տիվ Մա­րա­դո­նա­յի
01.12.2020 | 01:53

Նեա­պո­լի քա­ղա­քա­պետ Լուի­ջի դե Մա­ջիստ­րի­սը հայ­տա­րա­րել է, որ «Նա­պո­լի» ֆուտ­բո­լա­յին ա­կում­բի «Սան Պաու­լո» մար­զա­դաշ­տը կվե­րան­վան­վի ու, ի հի­շա­տակ Մա­րա­դո­նա­յի, այ­սու­հետ կկ­րի մե­ծա­նուն ֆուտ­բո­լիս­տի ա­նու­նը։ «Բազ­մա­թիվ հրա­շա­լի ա­ռա­ջարկ­ներ են ե­ղել, սա­կայն վերջ­նա­հաշ­վում մար­զա­դաշ­տը կու­նե­նա «Դիե­գո Ար­ման­դո Մա­րա­դո­նա» ան­վա­նու­մը»,- Ինս­տագ­րա­մում հայտ­նել է նա։


Հի­շեց­նենք, որ լե­գեն­դար ֆուտ­բո­լիս­տը «Նա­պո­լիի» կազ­մում հան­դես է ե­կել 1984-1991 թվե­րին, եր­կու ան­գամ հռ­չակ­վել է երկ­րի չեմ­պիոն, մե­կա­կան ան­գամ դար­ձել Ի­տա­լիա­յի գա­վա­թա­կիր ու սու­պեր­գա­վա­թա­կիր, ինչ­պես նաև հաղ­թել ՈՒԵ­ՖԱ-ի գա­վա­թի խա­ղար­կու­թյու­նում։
Թերևս ոչ ա­վե­լորդ ևս մեկ տե­ղե­կու­թյուն։ Ֆուտ­բո­լա­յին աշ­խար­հը խոր պատ­կա­ռան­քով է երկ­նա­յին ար­քա­յու­թյուն Ճա­նա­պարհ դնում ֆուտ­բո­լի բո­լոր ժա­մա­նակ­նե­րի մե­ծա­գույն լե­գենդ­նե­րից մե­կին, սա­կայն Ի­տա­լիան այն ա­նում է ա­ռանձ­նա­հա­տուկ մասշ­տա­բայ­նու­թյամբ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ